Եվս մեկ ձերբակալություն հոկտեմբերի 4-ի գործով

Հոկտեմբերի 4-ի գործով կրկին մեկ մարդ է ձերբակալվել։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցներն անդադար իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում բռնի գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու և կալանավորելու համար», — հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 317, 222, 225 և 187 հոդվածներով։

Ներկա պահին ձերբակալվածների թիվը հասել է 46-ի։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին