Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ անցկացված հանրահավաքից հետո ձերբակալված ակտիվիստ Վախո Փիցխելաուրին դադարեցրել է հացադուլը, սոցիալական ցանցում հայտնել է նրա կինը՝ Թեո Բզիշվիլին։
«Մենք պետք է բոլոր բանտարկյալներին վերադարձնենք առողջ և այնքան ուժեղ, որքան ուժեղ էին, երբ ռեժիմը նրանց տարավ», — գրել է Թեո Բզիշվիլին իր ֆեյսբուքյան էջում։
Փիցխելաուրին հանրությանը հացադուլի մասին տեղեկացրել էր հոկտեմբերի 10-ին բանտից տարածած նամակի միջոցով։
Փիցխելաուրին հոկտեմբերի 8-ին դատական նիստում հայտարարել է, որ իր իրավունքները խախտվել են։ Նրան նախ վարչական, ապա` քրեական կարգով են կալանավորել։ Փիցխելաուրիի խոսքով՝ վարչական կալանքի ընթացքում իրեն խոշտանգել են։