Հաջորդ տարվանից սկսած հանրային պաշտպանի աշխատավարձը կբարձրանա: Լևան Իոսելիանին ամսական 13 հազար 140 լարիի փոխարեն կստանա 14 հազար 400 լարի:
«Հանրային պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ օմբուդսմենի աշխատավարձը պետք է հավասար լինի խորհրդարանի փոխնախագահի ամսական աշխատավարձին:
Նախորդ խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի` պաշտոնյաների աշխատավարձը տարեկան աճում է և հաշվարկվում հատուկ բանաձևով:
2025 թվականից սկսած՝ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների և դատավորների աշխատավարձն այլևս ֆիքսված չի լինի, այլ տարեկան կվերասահմանվի և կհաշվարկվի երկու գործակիցների միջոցով՝ նվազագույն աշխատավարձի և խորհրդարանի սահմանած գործակցի արտադրյալով:
Պետական ծառայողները կստանան ավելացված աշխատավարձերը 2026 թվականից սկսած: 2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ կենսաթոշակները նույնպես կավելանան հաջորդ տարի.
- 70 տարեկանից փոքր թոշակառուների դեպքում՝ 20 լարիով (կդառնա 370 լարի).
- 70 տարեկան և ավելի տարեց անձանց համար՝ 45 լարի (կդառնա 495 լարի):