Սահմանադրական դատարանում դատավոր Իրինա Իմերլիշվիլիին կփոխարինի Գիորգի Մոդեբաձեն.
Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգի Մոդեբաձեին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր։
Վարչակազմից հայտնել են, որ Գիորգի Մոդեբաձեն ունի դատական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ, նաև եղել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալը։
Հիշեցնենք. Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Իրինե Իմերլիշվիլիի լիազորությունները որպես Սահմանադրական դատարանի դատավոր դադարեցվել են նախատեսվածից 11 ամիս շուտ՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից։