«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեին շնորհել է պետական անվտանգության ավագ լեյտենանտի կոչում։
Կոբախիձեի հոկտեմբերի 23-ի հրամանագրով՝ պետական անվտանգության ծառայության ղեկավարը, որն այժմ ունի պետական անվտանգության լեյտենանտի կոչում, հոկտեմբերի 30-ին ավելի բարձր կոչում կունենա։
««Պետական հատուկ կոչումների մասին» Վրաստանի օրենքի 5° հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի 2-րդ կետի, նաև 7-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, պետական անվտանգության լեյտենանտ Մամուկա Մդինարաձեին 2025 թվականի հոկտեմբերի 30-ից շնորհվում է «Պետական անվտանգության ավագ լեյտենանտ» հատուկ կոչումը», — ասված է հրամանագրում։