Ըստ «Պուբլիկա»-ի՝ լրագրող Մամուկա Մգալոբլիշվիլին ազատ է արձակվել

Լրագրող Մամուկա Մգալոբլիշվիլին ստուգելուց հետո ոստիկանները նրան ազատ են արձակել, հայտնել է «Պուբլիկա»-ն:

Մգալոբլիշվիլին ձերբակալվել է իր տան մոտ՝ տաքսի նստելիս։ Նրա պատմածի համաձայն՝ երկու ոստիկան նրան նստեցրել են մեքենա, պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ։ Լրագրողը նրանց նաև ներկայացրել է իր մամուլի քարտը։

«Մգալոբլիշվիլին անօրինական կերպով պահվել է մեքենայում մոտ 40 րոպե։ Դրանից հետո նրան տուն են տարել», — գրել է լրատվամիջոցը։

Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցին հայտնել են, որ «նրան ո՛չ ձերբակալել են, ոչ էլ տարել են որևէ տեղ։ Նրա դեմ որևէ քրեական հետապնդում չի հարուցվել. եթե նման բան լիներ, իրենք համապատասխանաբար հենց այդտեղ կներկայացնեին նրան»։