«Վրացական երազանք»-ն այս փուլում չի դիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր կուսակցություններին առնչվող անձանց քաղաքական գործունեությունն արգելելու վերաբերյալ, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կայացած ճեպազրույցում հայտարարել է վիճարկվող խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Այս փուլում մենք արգելված կուսակցություններին առնչվող անհատների վերաբերյալ պահանջ չունենք, այսինքն՝ սա ավելի ճկուն և լայն գործիք է, քան կլիներ, եթե կազմեինք անհատների ցուցակ և նախընտրեինք այս փուլում գնալ այդ ճանապարհով», — ասել է Շալվա Պապուաշվիլին։
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները նախկինում չէին բացառել Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու հնարավորությունը` պահանջելով կուսակցության հետ կապված անձանց քաղաքական գործունեության ցմահ արգելքի սահմանում։