Թբիլիսիի սակրեբուլոյում երկու խմբակցություն կգործի

Թբիլիսիի սակրեբուլոյում (ավագանի) ստեղծվել է երկու խմբակցություն (ֆրակցիա)՝ «Վրացական երազանք» և «Ժողովրդի ուժ»։

Քաղաքային խորհրդի նիստում պատգամավորները կողմ են քվեարկել խմբակցությունների ստեղծմանը։

Քաղաքային խորհրդի պատգամավորների մեկ այլ որոշմամբ` Զուրաբ Չիկվիլաձեն ընտրվել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, իսկ Զաքարիա Ծիկլաուրին` «Ժողովրդի ուժ» խմբակցության նախագահ։