«Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն մեկնել է Չինաստանի Շանհայ քաղաք հինգ նախարարի և Ազգային բանկի նախագահի հետ միասին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնած Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությանը կընդունի վարչապետ Լի Ցյանը։
Կառավարության մամուլի կենտրոնը նոյեմբերի 3-ին հայտնել է, որ Կոբախիձեն կմեկնի Շանհայ Լի Ցյանի հրավերով։
Նույն աղբյուրի համաձայն, նախատեսվում է Իրակլի Կոբախիձեի և Լի Ցյանի հանդիպումը։ Հաղորդագրության մեջ տեղեկություն չկա նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման մասին։