Զուրաբիշվիլին շնորհավորել է կոնգրեսական Ջո Ուիլսոնին վերընտրվելու կապակցությամբ

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է կոնգրեսական Ջո Ուիլսոնին Հարավային Կարոլինայի երկրորդ կոնգրեսական շրջանում վերընտրվելու կապակցությամբ։

Նա նաև X-ում շնորհակալություն է հայտնել ամերիկացի քաղաքական գործչին վրաց ժողովրդին աջակցության համար։

«Շնորհավորում եմ կոնգրեսական Ջո Ուիլսոնին Հարավային Կարոլինայի երկրորդ կոնգրեսական շրջանում վերընտրության համար։ Սա կարևոր իրադարձություն է, որը մենք՝ վրացիներս, մեծ երախտագիտությամբ ենք ընդունում, նաև գնահատում ենք մեր անկախությանն ուղղված Ձեր աջակցությունը»,- գրել է Զուրաբիշվիլին։