Մզիա Ամաղլոբելիի լուսանկարը Եվրախորհրդարանի շենքի դիմաց

Այս տարվա Սախարովի մրցանակի դափնեկիրներ Մզիա Ամաղլոբելիի և Անջեյ Պոչոբուտի լուսանկարները փակցվել են Եվրախորհրդարանի շենքի դիմաց։

Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանը Եվրոպական Միության մարդու իրավունքների բարձրագույն մրցանակը՝ Սախարովի անվան ազատության մրցանակը, շնորհեց բանտարկված վրացի և բելառուս լրագրողներ Մզիա Ամաղլոբելիին և Անջեյ Պոչոբուտին։