Վրաստանի վերաբերյալ ԵՄ ​​զեկույցն «անսպասելի չէր» ԱԳՆ-ի համար

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման վերաբերյալ Վրաստանին առնչվող քննադատական ​​զեկույցն «անսպասելի չէր»։ Ըստ նախարարության՝ փաստաթուղթն «օգտագործվում է անհիմն բացասական գնահատականներ հնչեցնելու և հետագա քաղաքական շահարկումների համար»։

«Մտահոգիչ են Վրաստանի նկատմամբ ԵՄ ինստիտուտների ձեռնարկած քայլերն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Վրաստանի ներքին քաղաքականության վրա ազդելուն և հակասում են ինչպես Վրաստան-ԵՄ հարաբերություններին, այնպես էլ մեր ընդհանուր շահերին։

Մենք դատապարտում ենք ԵՄ անդամակցության հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու բոլոր փորձերը, որոնք հարվածում են Վրաստանի և ԵՄ-ի հարաբերություններին», — ասված է նախարարության հայտարարության մեջ։

Նաև նշված է, որ Վրաստանը «հավատարիմ է ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրերին» և «բարեխղճորեն շարունակում է կատարել Ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»։