Սև երեքշաբթի «Վրացական երազանք»-ի համար. Ռասա Յուկնևիչենե

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն կոչ է արել Եվրահանձնաժողովին «դադարեցնել «Վրացական երազանք»-ի գործունեությունը» ԵՄ-ում։

Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով զեկուցողն ասել է, որ Վրաստանի կառավարությունը «Ռուսաստանի լիազորված անձ է», և երեկվա օրը կարելի է բնութագրել որպես «սև երեքշաբթի»։

«Վրացական երազանք»-ի քաղաքականությունը քննադատելուց բացի, Ռասա Յուկնևիչենեն համերաշխություն է հայտնել վրաց ժողովրդին և ընդգծել, որ «Եվրամիությունը չի կորցրել Վրաստանին»։

«Ես այս օրն անվանում եմ Սև երեքշաբթի։ Լավ հիշում եմ, երբ մեկ տարի առաջ նշանակվեցի Վրաստանի հարցով գլխավոր զեկուցող։ Այսօր, բոլոր թեկնածու երկրների շարքում, Վրաստանում իրադարձությունները զարգացել են ամենասարսափելի սցենարով։ Սա ոչ ոք չէր կարող պատկերացնել 5-10 տարի առաջ, քանի որ Վրաստանն առաջատար երկիր էր ոչ միայն տարածաշրջանում, այլև Արևելյան գործընկերության երկրներում»,- ասել է նա։

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի ընդլայնման զեկույցը, որի համաձայն՝ Վրաստանը որևէ առաջընթաց չի գրանցել ԵՄ անդամակցության ճանապարհին, և նրա թեկնածուի կարգավիճակը կրում է միայն «ձևական» բնույթ։ Հանձնաժողովը վերահաստատել է իր համերաշխությունը Վրաստանի ժողովրդին