Աֆգան Սադիգովը դուրս է եկել Մառնեուլիի կալանավայրից

Լրագրող Աֆգան Սադիգովը երեկ՝ նոյեմբերի 5-ին, դուրս է եկել Մառնեուլիի կալանավայրից՝ 14-օրյա վարչական պատիժը կրելուց հետո։

«Այստեղից ուղիղ Ռուսթավելի եմ գնում», — գրել է նա Ֆեյսբուքում։

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը հոկտեմբերի 22-ին դատապարտվել էր 14-օրյա վարչական կալանքի՝ Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի ժամանակ ճանապարհի երթևեկությունը խոչընդոտելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ լրագրողի շահերը ներկայացնող Սոցիալական արդարադատության կենտրոնի հաղորդմամբ՝ Սադիգովը տուգանվել է 275 հազար լարիի չափով ճանապարհը փակելու համար։