Կոբախիձեն ցավակցել է թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ցավակցություն է հայտնել Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

«Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնել նախագահ Էրդողանին Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի ողբերգական կործանման կապակցությամբ։ Այս դժվարին պահին Վրաստանը լիակատար համերաշխություն է հայտնում իր թուրք ընկերներին։ Մեր մտքերը զոհվածների, նրանց հարազատների և այս ողբերգությունից տուժած բոլորի հետ են», — գրել է Կոբախիձեն X-ում։

Հիշեցնենք. նոյեմբերի 11-ին թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտավորապես 5 կիլոմետր տարածքի մերձակայքում։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 20 մարդ։