Եվրամիությունը հաստատել է, որ նոյեմբերի 21-ին Բրյուսելում մարդու իրավունքների վերաբերյալ վրացական կողմի հետ նախատեսված երկխոսության հանդիպումը հետաձգվել է։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիպերը Netgazete-ին հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել է «վրացական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով»։
«Այս փուլում երկխոսությունը հետաձգվել է վրացական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով։ Մենք պատրաստ ենք հանդիպում անցկացնել մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը ներկայացնելու համար», — Netgazete-ին հայտնել է Անիտա Հիպերը։
Հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։