Հաջակցություն ցուցարար Մաթե Դևիձեի երթի ժամանակ ձերբակալված ցուցարարների թվում է Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս և թարգմանիչ Քեթևան Խուսկիվաձեն:
Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Գոգա Մեմանիշվիլիի խոսքով՝ Խուսկիվաձեն ձերբակալվել է վարչական կարգով՝ ոստիկանին վիրավորելու մեղադրանքով:
Interpressnews-ին տված հարցազրույցում դասախոս Քեթևան Խուսկիվաձեի և ուսուցչուհի Նինո Գուդաշվիլիի փաստաբան Մարիամ Կալանդաձեն նշել է, որ ձերբակալվածներն օրենք չեն խախտել, ավելին, ըստ փաստաբանի` խոսքով վիրավորել են հենց ձերբակալվածներից մեկին: Ըստ Կալանդաձեի՝ պարեկային ոստիկանության պետ Գոգա Մեմանիշվիլին հայհոյել է Քեթևան Խուսկիվաձեին: