Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն գովաբանել է վրաց ժողովրդին ազատությանը և ժողովրդավարությանը նվիրվածության համար։
Նախարարն այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ՝ պատասխանելով Euroskop-ի խմբագիր Թամար Նուցուբիձեի հարցին։
«Ինչ վերաբերում է վրաց ժողովրդին ուղղված ուղերձին, մենք գնահատում ենք նրանց նվիրվածությունն ազատությանը և ժողովրդավարությանը։
Ինքս մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել մեր տեսակետներն ուղղակիորեն հայտնելու շահագրգիռ անձանց», — ասել է նախարարը։