Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է սկսում հանրակրթական դպրոցներում «Ոստիկանի մասնագիտություն» ձևակերպմամբ:
Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի խոսքով՝ նախագծի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ոստիկանական աշխատանքին և հանրայնացնել այս մասնագիտությունը դեռահասների շրջանում։
«Ներքին գործերի նախարարությունը, Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ, մեկնարկել է շատ կարևոր նախագիծ՝ «Ոստիկանի մասնագիտություն», որը ծառայում է գլխավոր նպատակին՝ երիտասարդների առավել տեղեկացվածություն Ներքին գործերի նախարարության գործունեության մասին:
Նրանք հնարավորություն կունենան այցելելու Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ծանոթանալ նրանց ձեռքբերումներին, արդյունքներին և առօրյա աշխատանքում ունեցած հաջողություններին: Մենք կարծում ենք, այս միջոցառումները հետաքրքրություն կառաջացնեն երիտասարդների շրջանում, և մենք նախաձեռնել ենք օրինագիծ, ըստ որի` Ներքին գործերի նախարարության ակադեմիան կլդառնա մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ ապագա սերունդը կկարողանա տիրապետել տարբեր մասնագիտությունների», — ասել է Գելա Գելաձեն: