Վրաստանում Մայրերի օրվան զուգահեռ կսկսվի Թբիլիսիում երգչուհի Տաթև Ասատրյանի մարտի 3-ին կայանալիք մենահամերգի տոմսերի վաճառքը:
Համերգը տեղի կունենա 2026 թվականի մարտի 3-ին Թբիլիսիի սպորտի պալատում:
THE GOLDEN STAGE-ի հրավերով ելույթ կունենա Տաթև Ասատրյանը, որը, ինչպես նշում են կազմակերպիչները, նվաճել է ունկնդիրների սերը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում, նաև Վրաստանում:
«Տաթև Ասատրյանը պատրաստ է իր էներգիան և ստեղծագործական ձիրքը նվիրել Վրաստանին», — ասել է համերգի կազմակերպիչ, THE GOLDEN STAGE ընկերության հիմնադիր Էմիլ Սարգսյանը:
Կազմակերպչի փոխանցմամբ, տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել TKT.ge և Tixel.ge կայքերի միջոցով` երկուշաբթի օրվանից: