Վրաստանում հացը Հայաստանի հացից էժան է

Աշխարհում հացի ամենացածր գնով Վրաստանը 95 երկրների մեջ 20-րդն է, նշված է միջազգային հեղինակավոր NUMBEO վերլուծական տեղեկատվական ցանցում:

NUMBEO-ն, ըստ 500 գրամանոց սպիտակ հացի գների, կազմել է 95 երկրների վարկանիշները, որտեղ Վրաստանը ներկայացված է 0,67 դոլար գնով։ Այստեղ հարևան Հայաստանը 22-րդ հորիզոնականում է՝ 0,69 դոլար գնով:

Ադրբեջանն այս վարկանիշում առաջ է և՛ Վրաստանից, և՛ Հայաստանից: Ադրբեջանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 0,42 դոլարով: Ռուսաստանը 11-րդն է՝ 0,52 դոլարով, Ուկրաինան՝ 18-րդը՝ 0,64 դոլարով, Թուրքիան՝ 21-րդը՝ 0,68 դոլարով:

Ի դեպ, NUMBEO գլոբալ առցանց տվյալների բազան ստեղծվել է 2009 թվականի ապրիլին։ Կայքը շահագործում է Սերբիայում գրանցված Numbeo doo ընկերությունը: