Պահանջում են լիովին ֆինանսավորել քաղցկեղով հիվանդներին

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

Քաղցկեղով հիվանդները և նրանց ընտանիքի անդամները փետրվարի 4-ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ և առողջապահության նախարարությանը խնդրել՝ վերացնել բուժման համար պետության սահմանած 25 հազար լարիի սահմանաչափը և լիովին ֆինանսավորել հիվանդներին։

Հանրահավաքի մասնակիցների կարծիքով, պետք է ֆինանսավորվի նաև հիվանդության ախտորոշումը։ Պետությունից պահանջում են նաև ժամանակին ֆինանսավորում։

Հանրահավաքին միացած քաղաքացիների խոսքով, շուկայում նաև ուռուցքաբանական դեղամիջոցների պակաս կա։

Քաղցկեղով հիվանդների աջակցության ցույցը կազմակերպել էր Union for Life կազմակերպությունը։