Թբիլիսիի քաղաքային դատարանը Բակուրիանիում «անօրինական եկամուտների օրինականացման» համար մեղադրվող «Քրիստալ Գրուպ»-ի սեփականատեր Վլադիմիր Ստեփանյանի նախնական կալանքը փոխարինվել է երկու միլիոն լարի գրավով։
Նոյեմբերի 10-ից Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառել կալանքը։
Այս գործի քննությունը վարում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում գերատեսչությունից հայտնել են, որ մեղադրյալը Բակուրիանի շրջանի Դիդվելիի տարածքում անօրինական և կամայականորեն կառուցել է հինգ հյուրանոց։
Ավելին, ընկերությունն անօրինական կառուցել է մասնավոր ճոպանուղի, դահուկային լանջ և սահադաշտ, որոնց օգտագործումը հասանելի է եղել միայն «Քրիստալ Գրուպ»-ի հաճախորդներին։