Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հայտարարություն է արել վարորդական իրավունքներիհետ կապված տարածվող ապատեղեկատվության մասին։
«Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը տեղեկացնում է, որ գործակալության անունից տարբեր սոցիալական հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ, որոնք վերաբերում են վարորդական իրավունքի ընդունելության քննությունների ամրագրմանը, ամրագրման վերջնաժամկետներին, կանոններին և այլ հարցերի։
Մենք կցանկանայինք ընդգծել, որ սպասարկման գործակալությունը, բացի պաշտոնական Facebook էջից և YouTube ալիքից, չունի որևէ այլ սոցիալական հարթակ, և գործակալության անունից տարբեր էջերում և հարթակներում տարածված ցանկացած տեղեկություն կարող է սխալ լինել և պահանջում է ստուգում գործակալության պաշտոնական ալիքներում», — ասված է հայտարարության մեջ։