Վրաստանի կառավարությունը Միխեիլ Կղավելաշվիլիին կներկայացնի առաջարկ՝ Զազա Կանդելակիին Իսրայելի Պետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ,- ասված է դեկտեմբերի 1-ի հրամանագրում։
Փաստաթղթում նշված է, որ նա պետք է վաղաժամկետ ազատվի աշխատանքային գործուղումից՝ 2025 թվականի դեկտեմբերի 20-ից, ըստ ռոտացիայի կանոնի։
Հրամանագիրը կստորագրի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կանդելակին այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի հունվարին՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջադրմամբ։