Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանում որդեգրվել է 0-ից 17 տարեկան 43 երեխա, ինչը 13-ով պակաս է նախորդ հաշվետու տարվա ցուցանիշից. 2023 թվականին որդեգրվել է 56 երեխա։
2024 թվականին որդեգրված երեխաներից 26-ը իգական սեռի են, 17-ը՝ արական։
Անցյալ տարի որդեգրվածի կարգավիճակ են ստացել 29 աղջիկ, 28 տղա։
Նույն վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին ամենաշատ երեխաները որդեգրվել են Թբիլիսիում, Աջարիայում և Իմերեթիայում։
Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում որդեգրվել է ընդհանուր առմամբ 773 երեխա, որոնցից ամենաշատը՝ 162 երեխա, որդեգրվել է 2015 թվականին, իսկ ամենաքիչը՝ 23 երեխա, 2021 թվականին։
Վրաստանում որդեգրված երեխայի կարգավիճակը շնորհում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը կայացնում է համապատասխան որոշում, որի հիմքում ընկած է երեխայի մասին առկա տվյալների գրանցումը որդեգրման ենթակա երեխաների գրանցամատյանում։ Որդեգրումը թույլատրվում է 18 տարեկանից փոքր երեխաների համար։ Որդեգրման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է դատարանը։