Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել է բնակչությանը եղանակային պայմանների վատթարացման մասին:
Հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 12-ի կեսօրից մինչև դեկտեմբերի 14-ի առավոտը Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան մասում) սպասվում են անձրևներ, որոշ տեղերում առատ, երկրի լեռնային շրջաններում՝ ձյուն, որոշ տեղերում՝ առատ, մառախուղ, ձնաբուք և ճանապարհներին մերկասառույց:
Դեկտեմբերի 13-14-ը երկրի մեծ մասում կփչի ուժեղ արևմտյան քամի, իսկ ծովում հնարավոր է 4-5 բալանոց փոթորիկ:
Սպասվող առատ ձյան, վատ տեսանելիության, ձնաբքի և ճանապարհների որոշ հատվածներում մերկասառույցի պատճառով երթևեկությունը կարող է սահմանափակվել: (վտանգի մակարդակ՝ միջին):