Վրաստանում կենսապահովման ամսական նվազագույն շեմը 255 լարի է

Հրապարակվել է կենսապահովման նվազագույն շեմի վիճակագրությունը, ըստ որի՝ երկրում կենսապահովման նվազագույն շեմն ամսական կազմում է 100 դոլարից պակաս` 255 լարի (ամսական 94 դոլար)։

Վերջին մեկ տարվա ընթացքում կենսապահովման նվազագույն շեմն աճել է 23 լարիով կամ 10%-ով։

Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է կենսապահովման նվազագույն շեմի երկու տեսակ.

1. Միջին պայմաններով ապրող բնակչի կենսապահովման նվազագույն շեմը, որը կազմում է 255 լարի։

2. Աշխատունակ բնակչի կենսապահովման նվազագույն շեմը, որը կազմում է 288 լարի։ Այս ցուցանիշը ևս տարեկան աճել է 10%-ով կամ 26 լարիով։

Ինչպե՞ս է հաշվարկվում կենսապահովման նվազագույն շեմը:

Վրաստանում կենսապահովման նվազագույն շեմը հաշվարկվում է 1997 թվականից։ Հենց այդ տարի էլ խորհրդարանն ընդունեց օրենք, որը մինչ օրս գործում է։

• Օրենքի համաձայն՝ կենսապահովման նվազագույն շեմը սոցիալական չափորոշիչ (ուղենիշ) է, որն օգտագործվում է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարումների նվազագույն չափը որոշելու համար։

• Հետևաբար, նվազագույն շեմի չափը երկրում ունի զգալի քաղաքական և սոցիալական նշանակություն։