Թբիլիսիում կատարված հարձակման գործով մեկ քաղաքացու են ձերբակալել

Իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսիի Նուցուբիձեի փողոցում տեղի ունեցած հարձակման գործով մեկ քաղաքացու են ձերբակալել։

Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ձերբակալվածը նախկինում դատվածություն է ունեցել։

«ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1988 թվականին ծնված Ա.Լ.-ին, որը նախկինում դատված է եղել դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Թբիլիսիի Նուցուբիձեի փողոցում փոխադարձ վեճի հիման վրա սառը զենքով վիրավորել է 1991 թվականին ծնված Լ.Մ.-ին և փախել դեպքի վայրից։

Վիրավորը հոսպիտալացվել է, ստանում է համապատասխան բժշկական օգնություն», — նշված է հաղորդագրության մեջ։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում: