Թամար Մեարակղիշվիլին դատապարտվել է 2-ամսյա ազատազրկման

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի դատարանը քաղաքացիական ակտիվիստ Թամար Մեարակղիշվիլիին դատապարտել է երկամսյա նախնական կալանքի», — ասել է նրա փաստաբան Ալան Բազաևը:

«Սապա» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փաստաբանը կբողոքարկի որոշումը։

Տեղական լրատվամիջոցները գրել են, որ «հատուկ ծառայությունների աշխատակիցները Թամարի սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներից մեկում նկատել են ռազմավարական օբյեկտ»։ Մեարակղիշվիլիին մեղադրում են «Վրաստանի օգտին լրտեսություն կատարելու» համար։

«Դատական նիստն» անցկացվել է փակ դռների ետևում, լրագրողներին և Թամարի ընտանիքին թույլ չեն տվել մտնել դատարան: Մեարակղիշվիլիի ծնողներին նույնպես թույլ չեն տվել հանդիպել Թամարին։