«Վրաստանի» թերթը նշել է իր 105-ամյակը

Վրաստանում հայալեզու «Վրաստանի» թերթը նշել է իր 105-ամյակը։

Մեկդարյա կյանքի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկված, բայց հիմնական գործառույթը պահպանած թերթը շարունակաբար երկխոսության հարթակ է եղել վրաստանաբնակ հայերի համար:

Այսօր էլ` շաբաթական 4000 տպաքանակով թերթը բաշխվում է Վրաստանի հայաբնակ բազմաթիվ շրջաններում: