Կոբախիձեն հրաժեշտ տվեց Վրաստանում Իրանի դեսպանին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժեշտ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մահմուդ Ադիբին։

Հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին Վրաստանում արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերություններում ունեցած ներդրման համար և մաղթել նրան հաջողություններ ապագա գործունեության մեջ։

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշվել է, որ Վրաստանը հանձնառու է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը։