Կրոնական գործերի պետական գործակալությունը հայտարարություն է տարածել` շնորհավորելով Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան առթիվ: Այսօր` հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Վրաստանի բոլոր հայկական եկեղեցիներում տեղի է ունեցել Սուրբ Պատարագ, այդ թվում` նաև Ախալցիխեում.
«Հանդիսավոր պատարագին մասնակցել և եկեղեցում հավաքված ծխական համայնքին տոների կապակցությամբ շնորհավորել է Սամցխե-Ջավախքի կրոնական գործերի պետական գործակալության համակարգող Էլվարդ Զազաձեն», — ասված է հաղորդագրության մեջ։