Հունվարի 9-ից մինչև հունվարի 10-ը Վրաստանի բարձր լեռնային շրջաններում սպասվում է տեղումնառատ եղանակ: Տեղումները կլինեն ձյան տեսքով, որոշ տեղերում` առատ, հնարավոր են նաև մառախուղ ու բուք:
Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, որը որոշ տեղերում կուղեկցվի հզոր ամպրոպներով, հնարավոր են ուժեղ քամիներ և ծովում 3-4 բալ ուժգնությամբ ալիքներ։
«Ձյան առատ տեղումների, ձնաբքի, վատ տեսանելիության, սառույցի և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։
Սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը և հանգեցնել սողանքային-ավազային փոթորկային գործընթացների սկսման և ակտիվացման բլրոտ և լեռնային գոտիներում», — ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։