«Վարկեթիլի»-ի վերականգնման վերջնաժամկետը կրկին հետաձգվել է

Մայրաքաղաք Թբիլիսիի մետրոյի ամենածանրաբեռնված կայարաններից մեկի՝ «Վարկեթիլի»-ի վերականգնման վերջնաժամկետը կրկին հետաձգվել է. այս անգամ` մինչև մարտի 31-ը։

Հաղորդագրությունը և Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերության ու կապալառու «Bada Construction» ընկերության միջև կնքված պայմանագիրը տեղադրվել են Գնումների գործակալության կայքում 2025 թվականի դեկտեմբերի 30-ին։

Նույն փաստաթուղթից տեղեկանում ենք, որ վերին նախասրահի հետազոտական ​​և նախագծային աշխատանքները, որոնք սկսվել էին 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, դեռևս չեն ավարտվել, ինչը  դարձել է վերականգնման գործընթացի հետաձգման պատճառ։

Նշենք, որ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնողական աշխատանքները ձգվում են տարիներ, և վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։