Իրակլի Ղարիբաշվիլիի փաստաբանի պարզաբանումը

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի փաստաբանը մտել է Ռուսթավիի բանտ` տեսակցելու իր պաշտպանյալին։

Բանտ մտնելուց առաջ փաստաբան Ամիրան Գիգուաշվիլին հարցազրույց է տվել «TV Պիրվելի»-ին: Լրագրողը հարցրել է, արդյո՞ք հավանական է, որ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրում են իր թիմին դավաճանելու համար.

«Ես նման տեղեկություններ չունեմ, որ դավաճանություն կամ նման բան է եղել։ Սա, հավանաբար, (հարազատների) զգացմունքների հիման վրա արտահայտված փաստարկ է։ Այս պահին չեմ կարող որևէ կոնկրետ մեկնաբանություն անել դրա մասին։ Իհարկե, այն փաստը, որ մարդը կհայտնվի քրեակատարողական հիմնարկում, ցավալի է ընտանիքի համար, սա տրամաբանական է։ Մնացածի վերաբերյալ կհանդիպեմ պարոն Իրակլիի հետ, կխոսեմ նրա հետ»։

«Հիմա պատրաստվում եմ հանդիպել պարոն Իրակլիի հետ։ Ստորագրվել է մեղքի խոստովանության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները։ Համապատասխանաբար, դատավճռի փուլն ընթացքի մեջ է, և մենք՝ փաստաբաններս, պարտավոր ենք պաշտպանել նրա շահերը», — ասել է փաստաբանը։

«Պիրվելի»-ի լրագրողը նաև հարցրել է արդեն դատապարտված նախկին վարչապետի փաստաբանին, թե արդյոք Իրակլի Ղարիբաշվիլիին սպառնացե՞լ են նոր մեղադրանքներով, ինչին ի պատասխան Ամիրան Գիգուաշվիլին պատասխանել է.

«Ես նման տեղեկություն չունեմ, նույնիսկ նման ակնարկ չի եղել»։