Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների վիճակագրութուն

2025 թվականի ընթացքում պետությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների հավաքագրումից ստացել է 277 միլիոն լարի եկամուտ։ Սա նշված է Վրաստանի Ֆինանսների նախարարության գանձարանի հրապարակած զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ տուգանքներից 110.9 միլիոն լարին մուտքագրվել է կենտրոնական կառավարության բյուջե, իսկ 166.1 միլիոն լարին՝ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե։

Ի դեպ, 2024 թվականի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար գրված տուգանքների ծավալը կազմել է 218 միլիոն լարի, այս ուղղությամբ նշանակված տուգանքներից ստացված եկամուտն այս տարվա ընթացքում աճել է 27%-ով կամ 59 միլիոն լարիով։