Սննդամթերքի ներմուծումը 2025 թվականին աճել է 20%-ով

2025 թվականին Վրաստանում սննդամթերքի, պարենային հումքի և ոչ ալկոհոլային ու ալկոհոլային խմիչքների ներմուծումը հասել է ռեկորդային 2.2 միլիարդ դոլարի` տարեկան կտրվածքով աճելով 20%-ով կամ 378 միլիոն դոլարով։

Ամենամեծ ծավալի՝ 238 միլիոն դոլարի ներմուծում Վրաստանն իրականացրել է մսամթերքի ոլորտում։

Վիճակագրության համաձայն՝ տեղական արտադրության հարցում Վրաստանն ամենամեծ դեֆիցիտն ունի հենց մսի և կաթնամթերքի մասով, հետևաբար այս ապրանքների ներմուծումը գերակշռող է։

Ըստ երկրների՝ Վրաստանն ամենաշատ սննդամթերքը գնել է Ռուսաստանից` ընդհանուր առմամբ կազմելով 539 միլիոն դոլար, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրել է հացահատիկը։ Սննդի ներմուծման ոլորտում երկրորդ տեղում է Թուրքիան՝ 242 միլիոն դոլարով, իսկ երրորդում Ուկրաինան՝ 139 միլիոն դոլարով։

Վարկանիշային աղյուսակի առաջատարների թվում են նաև.

• Բրազիլիան՝ 104 միլիոն դոլար,

• Լեհաստանը՝ 90.4 միլիոն դոլար,

• Ֆրանսիան՝ 87 միլիոն դոլար. այստեղից Վրաստանը հիմնականում գնում է կաթնամթերք։