Գների հարցով ստեղծված հանձնաժողովը կհանդիպի դիստրիբյուտորական ընկերությունների հետ

Սննդամթերքի գների հարցով ստեղծված կառավարական հանձնաժողովն այսօր կհանդիպի դիստրիբյուտորական ընկերություններին։ Տեղեկության համաձայն՝ հանդիպումը նախատեսված է ժամը 12:00-ին։

Երեկ երեկոյան Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում արտադրողների հետ։

«Վաղը հանդիպում կունենանք դիստրիբյուտորների հետ։ Նաև կհանդիպենք դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ, քանի որ դեղամիջոցների գների ուսումնասիրությունը նույնպես մեր հանձնաժողովի մանդատներից մեկն է։ Վերջին հանդիպումը կկայանա վառելիք իրացնողների հետ»,- ասել է նա։

Նա չի հստակեցրել դեղագործական ոլորտի և վառելիք իրացնողների հետ նախատեսված հանդիպումների ամսաթվերը։

Նշենք, որ սննդամթերքի գների հարցով կառավարական համակարգող հանձնաժողովը, որը գլխավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, առաջին նիստն անցկացրել է հունվարի 20-ին։  «Գների հանձնաժողով»-ի ներկայացուցիչները հանդիպել են սուպերմարկետների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նպատակով մթերքների բարձր գները։