Վրաստանի առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է

Վրաստանի առողջապահության նախկին փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին ձերբակալվել է. այս տեղեկությունը «TV Pirveli»-ի հարցին ի պատասխան հաստատել է նրա փաստաբան Դիմիտրի Մճեդլիշվիլին:

«Իլիա Ղուդուշաուրիին դեռ մեղադրանք չի առաջադրվել, և ես դեռ չունեմ գործի նյութերը: Որքան գիտեմ, նրան ձերբակալել են երեկ: Հավանաբար մեղադրանքը կառաջադրվի այսօր, և ինձ կփոխանցեն գործի նյութերը», — հայտնել է փաստաբանը։

Իլիա Ղուդուշաուրին 2022 թվականից մինչև 2024 թվականի մարտը եղել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը։

Նախքան առողջապահության նախարարությունում պաշտոն ստանձնելը, նա գլխավորել է Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը, իսկ 2017-2018 թվականներին աշխատել է որպես Մունիցիպալ զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ։