ՍԱԳ-ը Քութաիսիում ապօրինի գործող մսագործարան է հայտնաբերել

Սննդամթերքի ազգային գործակալությունը Քութաիսիում հայտնաբերել է անօրինական գործող մսագործարան։ Գործակալության հաղորդմամբ՝ պետական վերահսկողության շրջանակներում Իմերեթիի տարածաշրջանային դեպարտամենտի տեսուչները ստուգել են Շավգուլիձեի փողոցում գտնվող մի օբյեկտ, որտեղ ֆիզիկական անձը կենդանիների մորթ էր իրականացնում առանց անասնաբուժական վերահսկողության։

Ըստ գործակալության՝ կենդանիների մորթը և խոզերի մշակումը կատարվում էր ինքնակամ կերպով հարմարեցված տարածքում։ Արտահերթ տեսչական ստուգման արդյունքում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ, ինչի պատճառով անձի արտադրական գործընթացը կասեցվել է, և նա ենթարկվել է վարչական տույժի (տուգանքի)։

Սննդամթերքի ազգային գործակալության հաղորդմամբ՝ կասկածելի ծագման միսը կնքվել է և օրենսդրության համաձայն կոչնչացվի։