«Վրացական երազանք»-ի կառավարության ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դիդիե Տղեբիուկին, հայտնել է Ֆինանսների նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՄԱԿ-ի և Վրաստանի միջև 2026-2030 թվականների շրջանակային համաձայնագրի սահմանած համագործակցության հարցերը։
Խուցիշվիլին ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է երկրի մակրոտնտեսական իրավիճակը և հարկաբյուջետային պարամետրերը։ Ուշադրություն է դարձվել նաև կառավարության իրականացրած և իրականացվելիք միջոցառումներին, որոնց նպատակն է աջակցել երկրի կայուն զարգացմանը։
Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Ուեբը, Վրաստանում ՄԱԿ-ի կանանց գրասենյակի ղեկավար Կաորի Իշիկավան և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի տնտեսագետ Էրիկ Անդերմոն։