Ֆինանսավորվել է 220 հազար 338 հայտ

Թբիլիսիի քաղաքապետարանը 500-լարի դեղորայքի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում մինչ օրս ֆինանսավորել է 220 հազար 338 հայտ:

Մայրաքաղաքի խորհրդի նիստում քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «սոցիալապես անապահով կենսաթոշակային տարիքի անձանց դեղորայքի ֆինանսավորման» ծրագրի իրականացումը սկսվել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով դեղորայքով ապահովել սոցիալապես անապահով տարեց բնակչությանը, ինչը նախընտրական խոստում էր:

«Նշված ծրագիրը շարունակվում է նաև այս տարի, ինչը հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր մեր աջակցության կարիքն ամենաշատն ունեն, ստանալու 500-լարիանոց վաուչեր: Ծրագրի շահառուները, սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայի համաձայն, Թբիլիսիում գրանցված կենսաթոշակային տարիքի այն անձինք են, որոնց ընտանիքների համապատասխան վարկանիշային միավորը չի գերազանցում 200 հազարը:

Սոցիալապես անապահով թոշակառուներին դեղորայքը տրվում է ըստ բժշկի նշանակման: Քաղաքացին էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղորայքը ստանում է իր նախընտրած դեղատանը»,- ասել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային վարչության նշված ծրագրի 2026 թվականի բյուջեն կազմում է 10 մլն լարի: