Ռուսական Yandex Eats ընկերությունը հրաժարվում է վրացական շուկայից։ Տեղեկությունը Linkdin-ում տարածել է ընկերության գործառնությունների ղեկավար Գիորգի Ճոլորիան։
«Իմ աշխատանքը որպես Yandex Eats-ի գործառնությունների ղեկավար Վրաստանում ավարտվել է, ինչը կապված է տեղական գործունեությունը դադարեցնելու գլոբալ որոշման հետ։
Ես հպարտ եմ մեր ստեղծածով։ Համատեղ ջանքերի շնորհիվ մենք բիզնեսը վերածել ենք կառուցվածքային և արդյունքների վրա կենտրոնացած գործունեության, որը բնութագրվում է հստակ հաշվետվողականությամբ և կատարման բարձր չափանիշներով։
Նպատակասլացության, կարգապահության և հետևողական կառավարման արդյունքում 2025 թվականին վրացական շուկան գրանցել է ընկերության միջազգային շուկաների շարքում լավագույն գործառնական ցուցանիշներ»,- գրել է Ճոլորիան։