Այսօր առավոտյան ձերբակալված լրագրող Էլիսո Կիլաձեն մեղադրվում է խարդախության և փողերի լվացման համար՝ նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի և եղբայրներ Դավիթ և Գիորգի Միքաձեների հետ միասին։
Այսօր առավոտյան դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ դատախազ Միխեիլ Սադրաձեն հայտարարել է, որ «բացահայտվել է հանցավոր զանգերի կենտրոնների լայնածավալ գործ»։
«Քրեական հետապնդում է սկսվել տասը անձի դեմ՝ կազմակերպված հանցավոր խմբի կատարած խարդախության և փողերի լվացման մեղադրանքով», — ասել է նա։
Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները 2020-23 թվականներին ձեռք են բերել 9.5 միլիոն ԱՄՆ դոլարի կրիպտոարժույթ։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։