Կղավելաշվիլին պարգևատրել է մշակութային ոլորտի ներկայացուցիչներին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ներկայացմամբ, Պատվո և Պայծառակերպության շքանշաններով պարգևատրել է՝

  • Մերաբ Կոկոչաշվիլիին՝ կինոռեժիսոր,
  • Բադրի Մաիսուրաձեին՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, օպերային երգիչ,
  • Ջիքի Ջանգուլաշվիլիին՝ Վրաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, երաժիշտ, խմբավար,
  • Գիորգի Անդղուլաձեին՝ Օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգիչ, օպերային երգիչ,
  • Քեթևան Դումբաձեին՝ Գրողների տան տնօրեն,
  • Օթար Ջորջիկիային՝ օպերային երգիչ,
  • Միխեիլ Քիրիային՝ օպերային երգիչ,
  • Գիորգի Կալանդիային՝ Վրաստանի արվեստի պալատի (Մշակույթի պատմության թանգարանի) գլխավոր տնօրեն,
    Գիորգի Կուխիանիձեին՝ «Gigastudio» ՍՊԸ-ի և «Բզիկեբիս ստուդիո»-ի հիմնադիր և ղեկավար,
  • Գրիգոլ Մուրղուլիային՝ «ԱյԲի Մթիեբի» դպրոցի մանկավարժ, Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Բադրի Դարչիձեին՝ «Ֆեսվեբի» («Արմատներ») պարային անսամբլի պարուսույց, և այլոց: