Սադախլոյում առգրավվել է 125 լիտր հեղուկ մետամֆետամին

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են թմրանյութերի առանձնապես մեծ քանակությամբ ներմուծումը Վրաստան։ Առգրավվել է 125 լիտր հեղուկ, որը պարունակում էր «մեթամֆետամին» թմրանյութ։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության Կենտրոնական քրեական ոստիկանության և մաքսային վարչության աշխատակիցները Սադախլոյի սահմանային անցակետում ձերբակալել են Իրանի քաղաքացու։

Ըստ ՆԳ նախարարության հաղորդագրության` թմրանյութերը թաքցված են եղել մեքենայում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մանրակրկիտ զննել են մեղադրյալի վարած մեքենան և որպես ապացույց առգրավել 125 լիտր հեղուկ, որը տեղադրվել է լրացուցիչ վառելիքի բաքում։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ (թմրամիջոցների անօրինական ձեռքբերում և պահպանում) և 262-րդ (թմրամիջոցների անօրինական ներմուծում) հոդվածներով։

Նշված հոդվածները, կախված հանցագործության ծանրությունից, նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։