Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի փոխվարչապետին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի փոխվարչապետ Յուրի Շուլեյկոյին։

«Առանձնազրույցի ընթացքում խոսվել է Բելառուսի և Վրաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ապագա հեռանկարների մասին։

Քննարկվել են երկկողմ գործընկերության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։

Ընդգծվել է Վրաստանի՝ որպես անվտանգ երկրի դերը կայուն, կանխատեսելի և ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու տեսանկյունից։ Հատուկ նշվել է Վրաստանի և Բելառուսի միջև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի յոթերորդ նիստի անցկացման կարևորությունը՝ երկրների միջև արդիական տնտեսական հարցերի քննարկման նպատակով։ Խոսվել է զբոսաշրջության ոլորտում առկա դրական դինամիկայի և Վրաստանում բելառուս զբոսաշրջիկների աճող թվի մասին», — նշված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։