ՌԴ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականների տրամադրումը կրկնապատկվել է

2025 թվականին Ռուսաստանի քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականների տրամադրումը կրկնապատկվել է։ Տեղեկությունը, ըստ ՆԳՆ նախնական տվյալների վրա, տարածել է BM.ge լրատվամիջոցը. 2025 թվականին Վրաստանում վարորդական իրավունք է ստացել Ռուսաստանի 251 քաղաքացի, մինչդեռ 2024-ին ՌԴ քաղաքացիներին տրվել էր 128 վկայական:

Ըստ նույն աղբյուրի՝ 2025 թվականին Վրաստանում ընդհանուր առմամբ տրամադրված վարորդական իրավունքի վկայականների քանակն աճել է։

Մասնավորապես, ՆԳՆ նախնական տվյալներով, անցյալ տարվա ընթացքում տրվել է 29 հազար 647 վկայական, մինչդեռ 2024 թվականին տրվել էր 28 հազար 730։