2026 թվականի ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10 հազար կամ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։ Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում։
«Պետդեպարտամենտն իրականացնում է սքրինինգի և ստուգման քաղաքականության ամբողջական վերանայում՝ ապահովելու համար, որ բարձր ռիսկային երկրներից ներգաղթյալներն ապօրինի կերպով չօգտվեն Միացյալ Նահանգների սոցիալական օգնությունից կամ բեռ չդառնան պետության համար», — հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Մինչ այժմ նման երկրների թիվը 38 էր։ 12 նոր սահմանված երկրների թվում է նաև Վրաստանը։ Ապրիլի 2-ից նմանատիպ սահմանափակումն ընդհանուր առմամբ կտարածվի 50 պետության վրա։
Ավելացված տասնմեկ երկրները (բացի Վրաստանից) ստորև.
- Կամբոջա,
- Եթովպիա,
- Գրենադա,
- Լեսոթո,
- Մավրիկիոս,
- Մոնղոլիա,
- Մոզամբիկ,
- Նիկարագուա,
- Պապուա Նոր Գվինեա,
- Սեյշելյան կղզիներ,
- Թունիս։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ երաշխիքային գումարի չափը կորոշվի անհատապես՝ դեսպանատներում վիզայի համար նախատեսված հարցազրույցի ժամանակ։